Այսօր: Կիրակի, 19 Նոյեմբերի 2017թ.
Նիգավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
ՆԻԳԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.09.17 ԳԻՏԵԼԻՔԻ և ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Այսօր սեպտեմբերի մեկն է՝գիտելիքի և դպրության օրը:Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում և գյուղերում իրականացվում են տոնական միջոցառումներ,հնչում են շնորհավորանքներ և բարեմաղթանքներ:Գիտելիքը անգնահատելի արժեք է:Միայն լավ սովորելով,գիտելիքների մեծ պաշարով կարելի է հաստատուն քայլերով մտնել կյանք և իրականացնել բազում ծրագրեր,նպատակներ:

26.05.17 ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2017

Նիգավան համայնքում,ինչպես նաև Հանրապետության մյուս բնակավայրերում տեղի ունեցավ 2016-2017թթ շրջանավարտների <<Վերջին զանգի>> միջոցատռում:

  Միջոցառնանը ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Ն.Բաղդասարյանը,համայնքապետ Ա. Գալստյանը,ուսուցիչներ,ծնողներ,ովքեր իրենց բարի մաղթանքներով և ցանկություններով շրջանավարտներին դեպի մեծ կյանք ճանապարհեցին:

Բարի երթ սիրելի շրջանավարտներ,նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ կյանքի բոլոր ասպարեզներում:

10.04.17 07.04.17թ ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆ

Ապրիլի 7-ին Հայ առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը:Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է,որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Սուրբ պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպսող կանանց օրհնության կարգ է կատարվում:

   Թո՛ղ Աստվածային օրհնությունը հաստատ լինի հայ ընտանիքներում,և թո՛ղ աստված Իր Ամենակարող Աջի հովանու ներքո պահի բոլոր մայրերին և զավակներին:

07.03.17 ՆԻԳԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ ԱՐՏԱՇԵՍ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ՝ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ
             Սիրելի կանայք... Շնորհավորում եմ Ձեզ մարտի 8-ի՝կանանց միջազգային տոնի կապակցությամբ՝ցանկանալով առողջ ու երջանիկ ,սիրով ու ջերմությամբ,մեծ հույսերով ու նպատակներով լեցուն արևոտ օրեր:     Միշտ էլ քիչ են թվում այն բարեմաղթանքները,որ ամեն անգամ հղում ենք ձեզ,քանի որ դժվար է գնահատել ձեր ունեցած դերը մեր կյանքում,մեր հասարակության ու պետականության կերտման ու զարգացման գործում:Անխախտ ու ամուր պահելով մեր ընտանիքների սյունը՝նպաստում եք մեր Հայրենիքի սահմանների անառիկությանն ու անպարտելիությանը,Հայի ինքնության,դիմագծի պահպանմանը:     Թող մշտանորոգ գարունն իր սպասված տոնով ու անակնկալներով խինդ ու ... Մանրամասն
13.02.17 ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳՅՈՒՂԱՊԵՏ Ա.ԳԱԼՍՏՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ
Հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետության տոնացույցում նշվում է որպես Բանակի օր:Այս օրվա կարևորությունը մեծ է մեզ բոլորիս համար,քանի որ բանակի հզորությամբ է պայմանավորված մեր պետության և ազգի գոյության երաշխիքը,մեր վաղվա օրը:      1992-ի հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության գերագույն խորհուրդը<<Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին>>բանաձևը ընդունվեց,որն էլ դարձավ Ազգային բանակի ստեղծման սկիզբը:      Ռազմական գործի արվեստին հայ ժողովուրդը շատ լավ է տիրապետում:Սա տոնն է մեր ժողովրդի ու մեր ժամանակների մեծագույն հերոսներ՝Սպարապետ Վազգեն Սարգսյանի,Մոնթեի,Թաթուլ Կրպեյանի,Դուշման Վարդանի ու բազում այլ հերոսների:     ... Մանրամասն
31.12.16 ՆԻԳԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա.ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի Նիգավանցիներ պատմության գիրկն ենք ճանապարհում ևս մեկ տարի:Այն ինչպես մեր երկրի ու ժողովրդի,այնպես էլ յուրաքանչյուրիս կյանքում նշանավորվեց,ինչպես ձեռքբերումներով,այնպես էլ բազմաթիվ պրոբլեմներով ու չլուծված խնդիրներով,հույզերով ու տագնապներով:Անցնող տարում մեզ հաջողվեց մեր բնակչության հետ համատեղ և նրանց ոգևորող ու հանդուրժող աջակցությամբ ապահովել համայնքի բավարար կենսագործնեությունը,լուծել հուզող շատ հարցեր,ապահովել բարոյա-հոգեբանական առողջ մթնոլորտ: Համայնքի բոլոր հոգսերը հոգեհարազատ են մեզ, դրանց մշտապես  վերաբերվում ենք պատվախնդորեն և լուծելու վճռականությամբ:Վստահ եղեք,որ 2017թ ավելին կարվի,շատ հարցեր կստանան իրենց լուծումը:                                            ... Մանրամասն
01.12.16 ուսուցչի տոնի առթիվ
05.10.16 ՆԻԳԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա.ԳԱԼՍՏՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱՆ
Հարգելի ուսուցիչներ հոկտեմբերի 5-ը ,Ձեր ուսուցիչների միջազգային օրն է:ՈՒսուցչի գործն չափազանց կարևոր ու պատվաբեր աշխատանք է,և տոնն նրանց հանդեպ մեր երախտիքի արտահայտման և դրսևորման ևս մեկ  հնարավորություն է:ՈՒսուցիչն է,որ իր վեհ առաքելությանը հավատարիմ,բազում սերունդներ է կրթում ու դաստիրակում:Անգնահատելի է ուսուցչի բեղմնավոր աշխատանքը:Նա եղել է և մնում է հայեցի կրթության և դաստիրակության հենասյունը:   Շնորհավորելով բոլոր ուսուցիչներին իրենց օրվա կապակցությամբ,ցանկանում եմ առողջություն,ընտանեկան անսահման երջանկություն,բարեկեցություն ... Մանրամասն
1 2


Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆԻԳԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner